27 սեպտեմբերի 2016 - 13:09 AMT
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հոկտեմբերի 3-4-ն անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդ հանդիսացող ՓՄՁ ղեկավարների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը:

Այսօր արդեն Բանկի կողմից իրականացվող բիզնես դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Մինչ օրս Բանկի կողմից իրականացված 36 բիզնես դասընթացին, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական կառավարման և գործնական մարքեթինգի վերաբերյալ թեմաներ, մասնակցել է ավելի քան 400 ձեռնարկատեր և մենեջեր՝ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մոտ 250 կազմակերպություններից: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արտադրությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Դասընթացների նյութերը Բանկը պատրաստել է՝ սերտորեն համագործակցելով Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ, որի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով:

Առաջիկա բիզնես դասընթացները տեղի կունենան հոկտեմբերի 3-ին և 4-ին: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի՝ Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Բիզնես դասընթացները Բանկի կողմից կազմակերպվում են անվճար: