14 մայիսի 2007 - 17:33 AMT
Բազմամիլիոն հանրահավաքները Թուրքիայում շարունակվում են
Ավելի քան մեկ միլիոն մարդ է դուրս եկել հանրահավաքի թուրքական Իզմիր քաղաքում, որպեսզի դժգոհություն հայտնի կառավարության ծրագրերի կապակցությամբ, որոնք սպառնում են պետական համակարգի սովորական աշխարհիկ կառուցվածքին: Դա արդեն չորրորդ խոշոր ցույցն է այն պահից ի վեր, երբ Զարգացման եւ արդարության կուսակցությունը (AKP) արտգործնախարար Աբդուլահ Գյուլին առաջադրել է նախագահի պաշտոնում:

Խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է անցնեին Թուրքիայում նոյեմբերին, այժմ նշանակված են հուլիսին. դա արվել է այն նպատակով, որպեսզի ելք գտնվի ստեղծված քաղաքական ճգնաժամից, որում երկիրը հայտնվել է խորհրդարանաի պատգամավորների կողմից երկու անգամ անընդմեջ Գյուլի թեկնածության արգելափակումից հետո: Իսլամական արմատներ ունեցող իշխող կուսակցությունը գտնում է, որ ժողովուրդը պաշտպանում է իր առաջարկությունը` նախագահական ընտրությունները համաժողովրդականի վերածելու:

Իզմիրի հանրահավաքի հավաքվածները կոչ էին անում երկրի աշխարհիկ կուսակցություններին համախմբվել եւ թուլացնել AKP-ի դիրքերը: Չնայած, ըստ հարցումների, Թուրքիայում ամենահանրահայտ կուսակցությունը դեռ AKP-ն է: Իզմիրում անցած հանրահավքի գլխավոր կարգախոսն էր «Թուրքիան աշխարհիկ պետություն է եւ պետք է այդպիսին մնա», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: