14 հուլիսի 2003 - 19:56 AMT
ԼՐԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 220 ՏԱՐԻՆ
Սեպտեմբերին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կնշվի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու` դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձանի 220-ամյակը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, այդ առնչությամբ քաղաքի ռուս-հայկական բարեկամության թանգարանում բացվել է «Դոնի Նոր Նախիչեւանի հայկական համայնքը 18-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ռուսաստանյան հասարակական կյանքում» խորագրով ցուցահանդես: Ցուցադրված են մարզի պատմության եւ մշակույթի մեջ ավանդ ունեցող հայերի կյանքին եւ գործունեությանը նվիրված հավաքածուներ: Օրինակ, այստեղ կարելի է տեսնել այդ քաղաքում ծնված ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի ներկապնակն ու վրձինները: Հենց այստեղ է, որ նրա ձայնը որոշիչ է եղել, երբ XX դարի 60-ական թվակնների կեսերին Սուրբ Խաչ եկեղեցին ցանկացել են քանդել եւ տեղում դպրոց կառուցել: