25 հոկտեմբերի 2002 - 23:26 AMT
ԵԱՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Պիտեր Բուրխարդն քննադատել է օրերս ադրբեջանական «ANS» հեռուստաընկերության եթերում հնչած Ադրբեջանում մահապարտների գումարտակի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Բուրխարդը նշել է, որ Բաքվի ԵԱՀԿ ներկայացուցչությունը շատ ուշադիր հետեւում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարմանը: «Ադրբեջանը, ինչպես եւ ԵԱՀԿ մյուս անդամ-պետությունները, պարտավորություն է ստանձնել կատարել Ստամբուլյան Եվրոպական անվտանգության Խարտիան եւ այլ փաստաթղթեր, որոնցում խոսվում է բռնությունների դրսեւորումները կանխելու անհրաժեշտության մասին»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Նշենք, որ «ANS» հեռուստաընկերության մեկնաբանը հայտարարել էր եթերում, որ անհրաժեշտ է անօթեւան երեխաներ խմբի հիման վրա կազմել մահապարտների կազմավորում, «որի անդամները պատրաստ են զոհել իրենց հանուն հարազատ երկրի»: