25 հոկտեմբերի 2002 - 23:45 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՀԱԿԱԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՐՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՄԱՆԸ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ
Ռուսաստանի իշխանությունները լավ են տիրապետում իրավիճակին եւ թույլ չեն տա հակակովկասյան կրքերի բորբոքմանը երկրում: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտարարել է ՀՀ Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` մեկնաբանելով Մոսկվայի Թատերական կենտրոնում ահաբեկիչների գործողությունների հետ կապված հակակովկասյան տրամադրությունների ալիքի բարձրացման անհանգստությունը: Ինչպես գտնում է դեսպանը, «դա խնդիրը լուծելու ուղի չէ»: Նշելով, որ տեղեկություններ կան որոշ վայրերում տեղի ունեցած ընդհարումների մասին, Դրյուկովը վստահություն հայտնեց, որ նրանք «լայն զարգացում չեն ստանա»: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կայունություն եւ անվտանգություն ապահովենք բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանյան Դաշնության տարածքում»,- ընդգծել է նա: