1 հոկտեմբերի 2016 - 12:42 AMT
ԶԼՄ-ները հայտնել են iPhone 7 Plus-ի պայթելու առաջին դեպքի մասին

The Independent-ը հայտնել է Apple iPhone 7 Plus-ի հրկիզվելու և պայթելու առաջին դեպիք մասին: Այրված սմարթֆոնի լուսանկարը հրապարակել է Reddit սոցցանցի Kroopthesnoop նիկով օգտատերը, որը գնել էր գաջեթը:

Ըստ նրա, նա նույնիսկ չի հասցրել օգտվել հեռախոսից` սարքը պայթել է պահեստից գնորդին առաքելու ճանապարհին: Նշվում է, որ մարտկոցները, որն ընկերություևն օգտագործում է նոր մոդուլներում, «միշտ անվտանգ են, սակայն կարող են սպառնալիք դառնալ, եթե վնասված է մարտկոցի թաղանթի հերմետիկությունը»` այդ դեպքում հնարավոր է պայթյուն կամ հրկիզում: Ըստ թերթի, հավանաբար, բռնկումը տեղի է ունեցել ոչ թե հրկիզումից, այլ մեխանիկական ազդեցությունից:

Քանի որ սա առաջին դեպքն է, երբ վնասվում է Apple-ի հեռախոսը, դեռ վաղ է խոսել մոդելի որևէ կառուցողական թերության մասին: Մյուս օգտատերերից բողոքներ չեն ստացվել, հայտնում է Ինտերֆաքսը:

Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 7-ը սեպտեմբերի սկզբին Սան Ֆրանցիսկոյի ամենամյա միջոցառմանը: Նոր սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սմարթֆոնը զրկվել է 3,5-միլիմետրանոց մուտքից նախատեսված ականջակալների համար:

iPhone 7-ում տեղադրված A10 Fusion պրոցեսորը լավագույն արդյունքներն է ցույց տալիս մրցակիցների սմարթֆոնների համեմատությամբ, որոնք աշխատում են Qualcomm-ի Samsung-ի և MediaTek-ի SoC-ով: Այդ են վկայում արտադրողականության թեստերը, որոնք անցկացրել է TechGrapple-ը: