16 մայիսի 2007 - 14:37 AMT
ՀՀ ԱԺ Գլխավոր շտաբի նոր պետն անցել է աշխատանքի
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը կղեկավարի ՀՀ ԱԺ Գլխավոր շտաբը 2007 թվականի մայիսի 10-ին: Մինչ այդ պաշտոնում նշանակվելը նա ԼՂՀ պաշտպանության նախարարն էր: