Գյումրիի ավագանու ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 27.6%-ը կամ 34776 ընտրող՝ 125983-ից:
Վանաձորում քվեարկել է 96548 ընտրողներից 33036-ը՝ քվեարկության իրավունք ունեցողների 37.22%-ը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:
Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:
Այլ համայնքներում, 17:00 դրությամբ, քվեարկել է 308286 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցողների 41.42%-ը: