Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
«Մենք, որպես գրավ, առաջարկել էինք մեկ միլիոն դրամ, սակայն դատարանը կաշկանդված չի եղել այլ գրավի չափ որոշելու հարցում»,-ասել էՂուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, գրում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ մեղադրողը նույնիսկ չի հրապարակել, թե ինչ հիմքերով է առարկում ներկայացված միջնորդության դեմ. «Ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, մինչդեռ այդ գործերը քննվում են դռնփակ, դա խախտում էր»:
Փաստաբանը փոխանցել է, որ այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Անդրիաս Ղուկասյանինմեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրելը)։
Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից: