18 մայիսի 2007 - 18:29 AMT
ԺԲՌՀ-ի ծեծկռտուքին հայերը չեն մասնակցել
Պատրիս Լումումբայի անվ. Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (ԺԲՌՀ) տարածքում հայեր եւ ադրբեջանցիներ չեն եղել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության Մոսկվայի բաժանմունքի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Լեւոն Մուկունյանը: «Մայիսի 17-ին ԺԲՌՀ-ում կայացել է Ռուսաստանի ժողովուրդների ավանդական փառատոնը, որին հայերն ու ադրբեջանցիները չեն մասնակցել, քանի որ չեն հանդիսանում «Ռուսաստանի ժողովուրդ»: Ծեծկռտուքն անցել է կաբարդինո-բալկարցիների միջեւ, որի ժամանակ մեկը դանակի հարված է ստացել»,- ասել է Մուկունյանը:

Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Միկլուխո-Մակլայի փողոցում նորից կռվում էին ԺԲՌՀ-ի արտասահմանցի ուսանողները: Իրավապահ մարմինների տվյալներով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանկահարությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը սկսել են կովկասցիները: Իսկ դրա անմիջական պատճառ է դարձել քաղաքական վեճը. ու՞մ` Հայաստանին, թե Ադրբեջանին է պատկանում Լեռնային Ղարաբաղը: