25 հոկտեմբերի 2002 - 19:47 AMT
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ, ԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների զարգացումը չի խանգարում հայ-ռուսական ռազմական կապերի ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ինչպես հայտարարել է նա, «հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունները ոչ մի կերպ չեն զարգանում հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հաշվին»: Նախարարը հարկ է համարել հիշեցնել, որ ի սկզբանե, ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանը չէր ձգտում ՆԱՏՕ-ի հետ շփումների: «Մենք միշտ համարել ենք, որ Հայաստանի համար ամենաբարենպաստը կլինի այն, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները վերընթաց ապրեն», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: