Շվեդիան մտադիր է բանակում պարտադիր ծառայություն սահմանել նաև կանանց համար` «ռուսական սպառնալիքի» պատճառով: Այդպիսի համակարգ արդեն գործում է հարևան Նորվեգիայում, և ըստ քաղաքական գործիչների, խառը զորակոչը լավագույն տարբերակն է փոքր երկրների համար ի դեմս մեծ սպառնալիքի, հայտնում է Tjournal-ը The Washington Post-ի վրա հղումով:
Կանանց զորակոչի մասին համապատասխան օրենքը կարող է ուժի մեջ մտնել 2017-ին: Ցանկության դեպքում, կանայք և տղամարդիկ կարող են նույն զորանոցում ապրել:
Հարցման արդյունքում պարզվել է, որ Շվեդիայի բնակիչների 70 տոկոսը կողմ է, որ կանայք բանակ զորակոչվեն: Խտրականության մասին հարց նույնիսկ չի առաջանում, քանի որ երկրում գենդերային հավասարութուն է:
Ըստ փորձագետների, կանանց զորակոչը բանակ եվրոպական երկրներում կապված է ռուսական ռազմական սպառանլիքի մտավախության հետ: Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում հայտարարում են, որ Ռուսաստանին ներխուժման համար ընդամենը մի քանի ժամ կպահանջվի:
Շվեդիայում 2010-ին արդեն փորձել են սեռական մոտեցումն անտեսող զորակոչ սահմանել: Սակայն նույն թվին ստիպված եղան չեղարկել որոշումը, քանի որ զինվորական ծառայությունն աշխատավարձի մակարդակով չկարողացավ մրցակցել քաղաքացիականի հետ և կանայք գերադասեցին առավել բարձր աշխատավարձով աշխատել քաղաքացիական մասնագիտություններով: Նորվեգիայում, ինչպես նշում է պարբերականը, զինվորական կանայք երբեմն լքում են ծառայությունը սեռական նկրտումների պատճառով: