Երևանը աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին 10-ում է: Այդպիսի տվյալներ է հրապարակել հյուրանոցների որոնման RoomGuru.ru ինտերնետ ծառայությունը:
Թոփ 10-ում են` Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Տալլինը, Թբիլիսին, Պրահան, Բուդապեշտը, Երևանը և Հելսինկին: Վարկանիշը կազմվել է 2016-ի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա:
Ըստ աղբյուրի, ռուս զբոսաշրջիկները երեխաների հետ աշնանային արձակուրդներին Երևան կժամանեն միջինը 2,5 օրով և բնակության համար կվճարեն 50 եվրո 24 ժամվա համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա:
Ըստ «ՏուրՍտատ» զբոսաշրջային գործակալության, 2016-ին երեխաների հետո ՌԴ-ից ԱՊՀ երկրներ և մերձավոր արտերկիր ճամփորդող զբոսաշրջիկների քանակը 2015-ի համեմատ աճել է 20 տոկոսով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: