14 հոկտեմբերի 2016 - 18:33 AMT
Թուրքիայի Սարըքայա շրջանի հայկական եկեղեցու մաքրությանը հետևում է թուրք իմամը

Թուրքիայի Յոզգաթ նահանգի Սարըքայա շրջանում գտնվող հայկական եկեղեցու խնամքին հետևում է տեղի թուրք իմամ Մեթին Հալըջըն:

Թուրքական Marmaragazetesi լրատվական կայքը հայտնում է, որ տարին մի քանի անգամ հայերը, որոնք 1960-ից հետո հեռացել էին շրջանից, գալիս են և կրոնական արարողություններ կատարում հանրակացարանի բակում գտնվող պատմական եկեղեցում: Հայերը գալիս են ինչպես արտասահմանից՝ Արգենտինայից, ԱՄՆ-ից, այնպես էլ Թուրքիայի տարբեր շրջաններից, հայտնում է Ermenihaber.am-ը:

Մեթին Հալըջըն նշել է, որ այլ կրոնների աղոթատեղիների նկատմամբ հարգանքից և հանդուրժողականությունից ելնելով, մաքուր է պահում հայերի եկեղեցին: Հալըջըի խոսքերով, սկզբում կինն ու երեխաները շատ էին զարմացել իր վերաբերմունքի վրա, սակայն հետագայում նրանք էլ սովորել են և այժմ օգնում են իրեն եկեղեցու մաքրության հարցում:

Տեղեկություն չկա եկեղեցու կառուցման թվականի մասին, սակայն որոշ տվյալներից ենթադրում է, որ այն կառուցվել է մ.թ. 120-ին: