24 մայիսի 2007 - 15:54 AMT
Փորձագետ. Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը դեռեւս տեսանելի չէ
Առաջիկայում չկան եւ տեսանելի էլ չեն այն նախադրյալները, որոնք կարող էին նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:Այդ մասին Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, չկան նոր գաղափարներ եւ չկան նոր մարդիկ: «Անհրաժեշտ է փոխել բանակցությունների վարման ձեւաչափը, որը ներկայումս վերածվել է երկու ջենթլմենների երկխոսության: Պետք է ընդլայնել ձեւաչափը, ընդգրկել խորհրդարանական պատվիրակություններ: Բացի այդ, պետք է քարոզչություն կատարել հակամարտության կողմ հանդիսացող երկրներում, հասարակություններին պետք է բացատրել, թե ինչու է շահավետ լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,-ասել է Մարկեդոնովը: