2016 թվականի հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 784.208 մարդ, ժամանել՝ 758.292 մարդ։ Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 3.915 մարդ, ժամանել՝ 3.150 մարդ։
Այսպիսով, օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը կազմում է 26.681 մարդ։
2016 թվականի սեպտեմբեր ամսին 2015 թվականի նույն ամսվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6% աճ:2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11.477 տոննա ապրանք, որը 76%-ով ավելին է, քան 2015 թվականին է եղել:
2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: