Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 13 տեղով և զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը` 270 միավորով:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան (1621 միավոր), Գերմանիան երկրորդն է (1465), Բրազիլիան՝ երրորդը (1410):
122-րդ տեղում է Վրաստանի հավաքականը՝ 276 միավորով, ՀՀ ազգային հավաքականին զիջող երկրների շարքում են Տաջիկստանը` 140-րդ տեղ (227), Մոլդովան՝ 173-րդ (119):
2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ:
Կարդացեք նաև՝ «Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին