14 հուլիսի 2003 - 19:55 AMT
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՔՐԵԱԾԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անցած հանգստյան օրերին քաղաքական կոալիցիայի համակարգող խորհրդի անդամները քննարկել են Հայաստանում վերջին ժամանակներս սրված քրեածին իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, կոալիցիայի ակտիվիստները, մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ, հայտարարել են, որ հանրապետության իրավապահ մարմիններից գործուն քայլեր են ակնկալում վերջերս հաճախակի դարձած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ձեւավորված քաղաքական կոալիցիայի մեջ են մտնում Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում: