23 հոկտեմբերի 2002 - 22:49 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ` ՄԻՆՉԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ռուսաստանի հաղորդակցման ուղիների նախարար Գենադի Ֆադեեւը կասկած է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայիով երկաթուղու բացման առնչությամբ մինչեւ վրաց-աբխազական հակամարտության կարգավորումը: Նրա խոսքերով` տվյալ հարցի լուծմանը խոչնդոտում է այդ տարածաշրջանի քաղաքական իրավիճակը: Բացի այդ, նշել է Ֆադեեւը, որ հակամարտության տասը տարիների ընթացքում «այդ երկաթուղին անուշադրության է մատնվել»: