Թուրքիայում հրապարակվել է 61 նահանգի ոստիկանապետերի փոփոխության մասին հրամանագիրը:
34 նահանգի ոստիկանապետ պաշտոնանկ է արվել և տեղափոխվել ոստիկանության կենտրոնական վարչությունում տարբեր պաշտոնների:
26 նահանգի ոստիկանապետի և 2 վարչության պետի էլ տեղափոխել են այլ շրջաններ, Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրականացվող բարձրաստիճան ոստիկանների փոխատեղումները և հեռացումները կապված են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ նրանց ունեցած կապերով:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ոստիկանության համակարգից հեռացվել է 12.801 ծառայող, որոնցից 2.523-ը բարձրաստիճան սպաներ են եղել:
Կարդացեք նաև՝ ՔԱԿ հետ կապերի կասկածանքով ձերբակալվել են Դիարբեքիրի համաքաղաքապետերը