27 հոկտեմբերի 2016 - 19:07 AMT
Մարտիրոսյանը` Պեկին 2008-ի արծաթե մեդալակիր. Ռիբակովը որակազրկվել է

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Պեկինի 2008-ի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքները: 2008-ի օլիմպիական խաղերի 85 կգ քաշայինների փոխչեմպիոն բելառուս Անդրեյ Ռիբակովի փորձանմուշը դրական արդյունք է տվել:

ՄՕԿ-ը որակազրկել է նրան և վերցրել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, գրում է Armtimes.com-ը:

Այն տրվել է Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2008-ի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանին, որը Պեկինում բրոնզե մեդալ էր ստացել երկամարտի 380 կգ արդյունքով: Այդ քաշային կարգում չեմպիոն էր դարձել չինացի Լու Յոնգը: