ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Հանրապետությունում 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:
Կարդացեք նաև՝ Նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում