2016-ին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 31,96%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է զեկույցում, որը հրապարակել է Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը:
Ըստ հաշվետվության, 2016-ի առաջին 9 ամսում Թուրքիա այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների քանակը կազմել է 20,25 մլն, ինչը գրեթե 10 մլն պակաս է, քան 2015-ին` 29,76 մլն:
Զբոսաշրջային հոսքերի ամենակտրուկ նվազումները գրանցվել են հունիսին` 40, 86% և օգոստոսին` 37,96%:
Ռուս զբոսաշրջիկների քանակը սեպտեմբերին նվազել է 60%-ով` կազմելով ընդհանուր քանակի 7%-ը:
Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Վրաստանից զբոսաշրջիկներն առաջատար էին քանակով սեպտեմբերին, սակայն նրանց քանակը կրճատվել է մոտ մեկ երրորդով նախորդ տարվա համեմատ:
Զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա սկսել է նվազել 2015-ից: Առավել զգալի փոփոխությունները գրանցվել են 2016-ի սկզբին, երբ օտարերկրացի զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 10 տոկոսով:
Առավել տուժած քաղաքներն են Անթալիան, որտեղ զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 31,76 %-ով, Ստամբուլը` 28, 08% և Մուղլանը 9,59%:
Զբոսաշրջության անկումը Թուրքիայում կապված է երկրում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների, պետակլան հեղաշրջման անհաջող փորձի և ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման հետ: