4 հունիսի 2007 - 17:10 AMT
Ա.Իսկանդարյան. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը արդյունք չի տա
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը Սանքտ Պետերբուրգում ոչինչ չի տա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, կողմերը կբաժանվեն այդպես էլ որեւէ որոշում չկայացնելով ղարաբաղյան հարցի շուրջ: «Կլինեն ոչինչ չնշանակող հայտարարություններ, ինչպես Ռամբույեում եւ Բուխարեստում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է շատ երկար տեւել: Առնվազն ոչինչ չի հուշում, որ կողմերը կարող են համաձայնության գալ, եւ չկա մի փաստաթուղթ, որի տակ կարող են իրենց ստորագրությունները դնել երկու երկրների նախագահները»,-ընդգծել է Իսկանդարյանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը կկայանա հունիսի 9-10 Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: