23 հոկտեմբերի 2002 - 19:17 AMT
ՍՈՒՅՆ ԹՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԴԱՐՁԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 800 ՓԱԽՍՏԱԿԱՆ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի քաղաքացիություն է ընդունել Ադրբեջանից եւ նախկին ԽՍՀՄ այլ տարածաշրջաններից ավելի քան 800 փախստական: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը, ընդհանուր առմամբ, 2002 թվականին 9 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացի է դարձել 7 217 փախստական: