Իրաքի ռազմաօդային ուժերը Մսոուլում ավիահարվածով ոչնչացրել են ԻՊ հետ կապակցված «Ջունդ ալ Խալիֆա» խմբավորման պարագլուխներից մեկին, հայտնում ՌԻԱ Նովոստին «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:
«Իրաքի ռազմական ավիացիային հաջողվել է ոչնչացնել այսպես կոչված «Ջունդ ալ Խալիֆա» խմբավորման պարագլխին, ահաբեկիչ Աբու Տարիկ ալ Հայալին: Ավիահարվածը հասցվել է Մոսուլի կենտրոնում գտնվող «Իսլամական պետության» կենտրոնակայաններից մեկին»,-ասել է աղբյուրը` նշելով, որ ոչնչացվել է ևս 7 ահաբեկիչ:
Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:
Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: