4 հունիսի 2007 - 20:05 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրք գրող եւ պատգամավոր Զուլֆու Լիվանելլիին անվանում են «երկրորդ Օրհան Փամուկ»
«Բազմաթիվ թուրքեր չէին կարողանում հավատալ Հայոց ցեղասպանությանը եւ հանրապետության ստեղծման ժամանկ բոլորը լռում էին եւ ուզում էին մոռանալ այն, ինչ եղել է»,-իսրայելյան «Հաարեց» թերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրք գրող, երաժիշտ, հրապարակախոս եւ պատգամավոր Զուլֆու Լիվանելլին: Նրա խոսքերով, հայերի ողբերգությունը ավելի մեծ մի բանավեճի մասն է միայն, որ պետք է իրենք թուրքերը սկսեն, ճշմարտությունն իմանալու համար: Այդ հարցի շուրջ քննարկումներն ավելի կարեւոր են, քան Թուրքիայի հանդեպ գործադրվող ճնշումը` այն նպատակով, որ Թուրքիան ճանաչի իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար»,-ընդգծել է Լիվանելլին, գրում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը: Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ արդեն անվանել են Լիվանելլիին «երկրորդ Օրհան Փամուկ»: