23 հոկտեմբերի 2002 - 19:42 AMT
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ
Հոկտեմբերի 22-ի երեկոյան Երեւանի կենտրոնում` Բայրոնի եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել պայթյուն: Համաձայն դեպքի վայր հասած ոստիկանների, տեղի է ունեցել նռնակի պայթյուն: Պայթյունի հետեւանքում վիրավորվել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի փոխնախագահ, լրագրող Մարկ Գրիգորյանը: Վնասվածքներ են ստացել դեպքի վայրին մոտ գտնվող մի քանի մեքենաներ: Վարվում է հետաքննություն: