4 նոյեմբերի 2016 - 11:30 AMT
ՀԾԿՀ-ն սկսում է վերանայել էլէներգիայի սակագինը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀԾԿՀ-ն տեղեկացնում է՝ վերանայումը սկսվում է հաշվի առնելով 2017թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները:

Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

Կարդացեք նաև՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագնի նվազեցման հիմնավորումները