Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է ընտրությունների առաջին քվեարկությունում, որն անցել է կեսգիշերին Դիքսվիլ-Նոտչ քաղաքում:
Դիքսվիլ-Նոտչը հայտնի է հիմնականում նրանով, որ առաջինն է քվեարկում ԱՄՆ-ում` և պրայմերիզի ժամանակ, և հիմնական ընտրություններում:
Ինչպես հայտնում է CNN-ը, Քլինթոնը ստացել է 4 քվե, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամթը` 2, Հերի Ջոնսոնը` 1: Եվս մեկ քվեաթերթիկի վրա ընտրողը գրել է Միթ Ռոմնիի անունը, որը նախագահության թեկնածու է եղել 2012-ի ընտրություններում, գրում է «Վեդոմոստին»:
Փոխարենը Թրամփը հաղթել է Միլսֆիլդ քաղաքում` նա ստացել է 16 քվե, Քլինթոնը` 4:
ԱՄՆ նախագահի ընտրություններն անցնում են նոյեմբերի 8-ին: