ՌԴ ռազմակայանի սակրավորները մաքրում են «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարանները պայթուցիկներից ամառային ուսումնական շրջանի ավարտից հետո, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը:
Ականազերծման խմբերի կազմում կան նաև համապատասխան վարժեցված շներ: Աշխատանքներին մասնակցում է ավելի քան 150 զինծառայող, 20 միավոր հատուկ տեխնիկա:
Մեկ ամսում սակրավորները պետք է ականազերծեն և մաքրեն ընդհանուր առմամբ 400 հա տարածք: Զինամթերքի, արկերի, պայթուցիկների հայտնաբերված հատվածները կոչնչացվեն տեղում պայթեցման եղանակով: Զորավարժարանների մաքրման աշխատանքները կտևեն մինչև նոյեմբերի վերջը:
2013-ին 12 և 16 տարեկան 2 դեռահաս մտել էր ռուսական ռազմակայանի պահպանվող զորավարժարան և պայթել հակատանկային ականի վրա: Երկուսն էլ զոհվեցին: Միջադեպը տեղի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում: