8 նոյեմբերի 2016 - 15:55 AMT
Հանրայինի քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի նոր ղեկավարն է Հարություն Հարությունյանը

«Առաջին լրատվականը» նոր ղեկավար կունենա՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանն է:

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը:

Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար», - գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» տնօրեն Գևորգ Ալթունյանը: