Իրաքի բանակը ևս մեկ գյուղ է ազատագրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Մոսուլի մատույցներում: Դա Ալ Հումեյրա գյուղն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին քաղաքի ազատագրման գործողության հրմանատարի վրա հղումով:
Ավելի վաղ զինվորականներն ազատագրել էին Ալ Սալյամիա գյուղը Մոսուլից դեպի արևելք:
«9-րդ զրահատանկային դիվիզիայի ուժերն ազատագրել են Ալ Հումեյրա գյուղը և բարձրացրել են այնտեղ Իրաքի դրոշը»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ գրոհայինները կորուստներ են կրել:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: