Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ կազմակերպության վիճակագրության, տները ստիված է եղել լքել 68112 մարդ: Մոսուլից հեռացել է 13362 մարդ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 21-ին մոտ 40 զինծառայող է զոհվել «Իսլամական պետության» ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման գործողության շրջանակում:
Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրեց Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք:Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ