19 հունիսի 2007 - 18:48 AMT
ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը դեմ է իրանական խնդրի ուժային լուծմանը
«Իրանի խնդրի լուծման ուժային միջոցը վերջին տարբերակն է, եւ ես դրա կողմնակիցը չեմ: Խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանա»,- հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Ուիլյամ Ֆելոնը Դուշանբեում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Րախմոնովի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով, թե ԱՄՆ-ն, թե Իրանը շահագրգռված են Իրաքի իրադրության կայունացման մեջ, դա երկու երկրներին էլ ձեռնտու է: «ԱՄՆ-ի համար գլխավոր գերակայությունը տարածաշրջանում Իրաքի ու Աֆղանստանի կայունությունն է: Իրանը կարող էր կառուցողական դեր կատարել այդ երկրների կայունացման մեջ, սակայն նա դեռ չի ցանկանում այդ դերը խաղալ»,- ասել է ծովակալ Ֆելոնը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: