21 հունիսի 2007 - 19:16 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Ռոբերտ Սիմոնսը քննարկել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցերը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ներկա փուլին, մասնավորապես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (ԱԳԳԾ) առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանության համակարգում սկիզբ առած բարեփոխումների դինամիկ եւ արդյունավետ անցկացումը շարունակելու է մնալ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: