Նոյեմբերի 25-ին Իրանում երկու ուղևորատար գնացք է բախվել: Վթարը տեղի է ունեցել կենտրոնական Սեմնան գավառում: Առնվազն 36 մարդ զոհվել է, ևս մի քանի տասնյակ մարդ վիրավել է:
Ըստ տեղական իշխանությունների, զոհերի թիվը դեռ կարող է աճել: Թե գնացքներում քանի ուղևոր է եղել, չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ մոտ 100 ուղևորի հաջողվել է փրկել, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Ընթացող գնացքը բախվել է Շահրուդ քաղաքի Հաֆթ-քհան երկաթուղային կայարանում կանգնած գնացքի հետ: Դա Թեհրանից մոտ 400 կմ հեռավորության վրա է դեպի արևելք, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:00-ին` 4 վագոն դուրս է եկել ռելսերից, որից երկուսը հրդեհվել է: Պատահարի պատճառները քննվում են:
Նոյեմբերի 20-ին գնացքի վթարի հետևանքով Հնդկաստանում ավելի քան 130 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել է Փուքրայան քաղաքի մոտ: