22 հունիսի 2007 - 16:35 AMT
Քրդերի դեմ պայքարում Թուրքիան հույսը կապում է ԱՄՆ-ի եւ Իրաքի հետ
«Եթե պետք լինի, Թուրքիայի կառավարությունը լիազորված է ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքում այն բանի համար, որպեսզի վերջ տալ Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) ահաբեկիչներին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով, կառավարությունը շարունակում է քննարկումները զինված ուժերի հետ: «Եթե պետք լինի, մենք նահրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, որովհետեւ մենք չենք կարող թույլ տալ PKK-ին շարունակել հարձակվել մեզ վրա»,- ընդգծել է նա:

Ինչպես գրում է Cihan News Agancy-ն, Անկարան հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը ՆԱՏՕ-ում եւ ցանկանում է, որպեսզի Իրաքի իշխանությունները եւ Միացյալ Նահանգները վերջ տան PKK-ին: Ինչ վերաբերում է քրդերի դեմ պայքարում ամերիկյան եւ իրաքյան խոստումներին, Էրդողանը ասել է. «Ես ցանկանում եմ դրանում վստահ լինել»: