Ըստ ՄԱԿ տվյալների, մինչև 30.000 օտարերկրացի է կռվում ահաբեկչական «Իսլամական պետություն» և «Ալ Քայիդա» խմբավորումների շարքերում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակից Օլգա Զուդովան:
Ըստ նրա, ջիհադական գրոհայինների շարքերում քիչ չեն Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները, գրում է Deutsche Welle-ն:
«500-1500 մարդ է այդ տարածաշրջանից կռվում Աֆղանստանում, Իրաքում, Պակիստանում և Սիրիայում»,-ասել է Զուդովան: Նա հավելել է, որ նրանց «հստակ քանակաը ոչ ոք չգիտի», իսկ բոլոր գնահատականները «շատ զգուշավոր են»: Զուդովան նաև հստակեցրել է, որ այդ տվյալները 2015-ի գարնան տվյալներն են:
Նոյեմբերի 18-ին Նիդերլանդների ահաբեկչության դեմ պայքարի ազգային համակարգող Դիկ Սհոֆը հայտնեց, որ Եվրոպայում ԻՊ 60-80 գրոհային կա, որոնք «զբաղվում են ահաբեկչություններ նախապատրաստելով և կողմնակիցներ անդամագրելով»: