28 նոյեմբերի 2016 - 17:47 AMT
Իրաքյան Սամարրայում ԻՊ ահաբեկիչները հարձակվել են անցակետի վրա

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ներթափանցել են Իրաքի Սամարրա քաղաքն ու մարտի են բռնվել ուժայինների հետ անցակետերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրաքյան Al Sumaria հեռուստաալիքի վրա հղումով:

Սամարրան գտնվում է Սալահ էդ Դին գավառում, որը վերահսկում են իշխանությունները, Բաղդադից 120 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս:

Ըստ հեռուստաալիքի, բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, թե որ կողմից են զոհերը, չի ասվում: Քաղաք լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ են ուղարկվել, պարետային ժամ է սահմանվել, նշել է աղբյուրը: