Վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվել են ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնությանն ընդգրկած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը: Մասնակցություն ունեցան պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար մրցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմերը:
2-1 հաշվով հաղթող է ճանաչվել ՃՇՀԱՀ-ի թիմը, իսկ ՀԱՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրել է երկրորդ տեղը:
Առաջնությանը մասնակցում էին 8բուհի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից):
Խաղի ավարտից հետոտեղի է ունեցել պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացել է պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր: