ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 1.152 տրիլիոն դրամ, ինչը 6.5%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Այդ թվում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մասը 10 ամսում կազմել է մոտ 210 մլրդ դրամ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 12%-ով ավելի է:
Սննդամթերքի արտադրությունը 10 ամսում կազմել է ավելի քան 236 մլրդ դրամ, աճը՝ 1%:
Խմիչքների արտադրությունը հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 87 մլրդ դրամ, աճը՝ 6.5%:
Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 105.5 մլրդ դրամ, աճը՝ 22%: Հագուստի արտադրությունը 10 ամսում կազմել է 9.275 մլրդ դրամ, աճը՝ 20.2%:
Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը կազմել է 4.9 մլրդ դրամ, աճը՝ 22.7%:
2016-ի 10 ամսում աճել է նաև կահույքի արտադրությունը՝ 22.3%-ով՝ կազմելով ավելի քան 2 մլրդ դրամ: Իսկ մեքենաների և սարքավորանքի արտադրության ծավալը կրճատվել է 5.5%-ով՝ կազմելով 2.9 մլրդ դրամ:
Ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 28.4 մլրդ դրամ:
Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը նվազել է 20.1%-ով՝ կազմելով մոտ 29.5 մլրդ:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում նվազել է 20,4%-ով: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $3 900,9 մլն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,4%-ով: Այս տվյալները հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության կայքում:
Ըստ պաշտոնական տվյալների, արտահանումը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $1 223,4 մլն` նվազելով 2,2%-ով, իսկ ներկրումը` $2 677,5 մլն` նվազելով 26,6%-ով: Արդյունքում արտաքին առևտրաշրջանառության բացասական բալանսը կազմել է $1 454 մլն: