7 դեկտեմբերի 2016 - 18:56 AMT
Պիացոլայի «Մարիան Բուենոս Այրեսից» օպերա-տանգոյի առաջնախաղը` դեկտեմբերի 8-ին և 9-ին

2016-ի դեկտեմբերի 8-ին և 9-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Պիացոլայի «Մարիան Բուենոս Այրեսից» օպերա-տանգոյի առաջնախաղը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Նոր երաժշտական թատրոն» արվեստի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Բեմադրությունն Արմեն Մելիքսեթյանինն է, երաժշտական ղեկավար՝ Մադաթ Ավանեսով, խորեոգրաֆ` Անի Գալստյան, բեմանկարիչ` Ռաֆայել Խաչատրյան, զգեստների նկարիչ` Ռուբինա Հովհաննիսյան: Դերերում` Մարիաննա Պողոսյան (Մարիա), Կարեն Խաչատրյան (Դուենդե), Սևակ Մուսախանյան (Պայադոր), Արա Ասատուրյան (հոգեբույժ), Արև Հակոբյան (Մարիայի ստվեր), Անի Թամազյան (փոքրիկ Մարիա):

Առաջնախաղի հատուկ հյուրն է աշխարհահռչակ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն: