Դեկտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Նախագիծը ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ է իրականացվում:
Ներկայացված են 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շրջել է տաղավարներով, այնուհետև պատասխանել լրագրողների՝ Հալեպի կենտրոնի ազատագրմանը, օդանավակայանի բացման հնարավորությանը և սիրիահայերի հնարավոր վերադարձին վերաբերող հարցերին:
Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-19:00-ը: