3 հուլիսի 2007 - 14:37 AMT
Հայաստանը կարող է արգելափակել Ադրբեջանի մուտքը ԱՀԿ
Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մենք անպայման կասենք մեր խոսքը: Միակողմանի սահմանափակումները, որ Ադրբեջանը դնում է Հայաստանի առջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, անընդունելի են, եւ կարծում եմ, որ ԱՀԿ-ն պետք է անպայման անդրադառնա այդ հարցին»,-ասել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հայաստանը ԱՀԿ-ի անդամ է 2003 թվականից: Որպեսզի հավակնորդ երկիրը դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, անհրաժեշտ է ձայների բացարձակ քանակը: