12 դեկտեմբերի 2016 - 13:08 AMT
Միջերկրական ծովում մոտ 1100 փախստական է փրկվել` ռետինե նավակներով դեպի Եվրոպա ճանապարհին

Միջերկրական ծովում 1164 փախստական է փրկվել ուժգին փոթորկի ժամանակ, 6 մարդ մահացել է: Նրանք փորձում էին Եվրոպա հասնել ռետինե և փայտաշեն նավակներով, գրում է Deutsche Welle-ն:

Փրկարար գործողությանը դեկտեմբերի 11-ին մասնակցել են Իտալիայի առափնյա պահպանության և ՌԾՈւ նավերը, Եվրամիության ապօրինի ներգաղթին հակազդեցության առաքելութայն, ինչպես նաև մի քանի հումանիտար կազմակերպությունների նավեր:

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, 2016-ին Միջերկրական ծովում 4715 ներգաղթյալ է զոհվել, հիմնականում Լիբիայից Իտալիա ճանապարհին, որտեղ մարդկանց առևտրվո զբաղվողները, օգտելով ապօրինություններից, եկամտաբեր «բիզնես» են կազմակերպել: