Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վստահ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է շարունակեն խորհրդակցությունները Հալեպում հրադադարի ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստում:
«Բանակցությունները Ժնևում շարունակվում են, ամերիկացիներն ու ռուսները պարտավոր են շարունակել ջանքերն, ուղղված մարտական գործողությունների կասեցման մասին պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Շտայնմայերը` հավելելով, որ առաջնային պետք է լինի հումանիտար բեռների առաքումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը, հայտնում է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի ռուսական հաշտեցման կենտրոնը:
Գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից հաջողվել է դուրս բերել ավելի քան 13.000 խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին տեղավորել են հատուկ հումանիտար կենտրոններում