Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «համազգային համախմբման» կոչ է արել ի դեմս ահաբեկչական սպառնալիքի Ստամբուլում հերթական ահաբեկչությունից հետո:
«Ես համազգային մոբիլիզացիա եմ հայտարարում: Այսուհետ ահաբեկիչներն ու նրանց աջակցողները դադար չեն ունենալու ոչ լեռներում, ոչ քաղաքներում: Դիմում եմ անվտանգության ուժերին. ահաբեկչությունների դեմ պայքարում ձեր կողքին է ամբողջ երկիրը, ամբողջ ժողովուրդը: Ոչ մի դեպքում մի հրաժարվեք ձեր լիազորություններից»,-ասել է էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, Թուրքիան այժմ պայքարում է ՔԱԿ, «Իսլամական պետություն», Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ:
Էրդողանն ասել է, թե «որոշ ուժեր» ցանկանում են ստիպել Անկարային չմիջամտել իրավիճակին տարածաշրջանում և կենտրոնանալ ներքին խնդիրների վրա և կոչ է արել քաղաքացիներին աջակցել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:
«Մենք պատրաստ ենք օգտագործել դրա համար բոլոր եղած ռեսուրսները: Թույլ չենք տա ավերակների վերածել Թուրքիան: Դա տեղի ունեցավ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, այլ երկրներում, բայց Թուրքիայում դա չի ստացվի»,-ասել է Էրդողանը:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ահաբեկչական պայթյուննների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Թուրքական կողմի պնդման համաձայն՝ TAK-ը հանդիսանում է «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը, բայց PKK-ի ղեկավարները հերքում են նշյալ պնդումը: