15 դեկտեմբերի 2016 - 11:10 AMT
Վիլեն Շատվորյանը երկրորդ անգամ ընտրվել է Ուկրաինայի հայերի միության նախագահ

Դեկտեմբերի 14-ին կայացել է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ամփոփիչ խորհրդաժողովը, որի ընթացքում տեղի են ունեցել կազմակերպության ղեկավարի հերթական ընտրությունները: Կազմակերպության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը:

Խորհրդաժողովն ամփոփել է ՈւՀՄ վերջին 5 տարվա գործունեությունը: Քննարկվել են արդիական հարցեր, հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչները պարգևատրվել են շքանշաններով և պատվոգրերով: Պարգևատրվել են նաև գիտության, բժշկության ներկայացուցիչներ, մարզիկներ, հայտնում է Analitikaua-ն:

Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: