Թուրքական Ագրա գավառի դատարանը ձերբակալել է ՌԴ քաղաքացու, որին մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը Milliyet-ի վրա հղումով:
Ըստ թուրքական կողմի, ռուսաստանցին Թուրքիա է ժամանել ապօրինի ճանապարհով` ահաբեկչական գործողություն նախապատրաստելու նպատակով: Դեկտեմբերի 3-ին Ագրայի անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժինը խուզարկություն է իրականացրել վերջինիս բնակության վայրում: Առգրավվել են կեղծ փաստաթղթեր և այլոց անուններով անձը հաստատող փաստաթղթեր, խմբավորման մասին էլեկտրոնային նյութեր և ձերբակալվածի լուսանկարը ԻՊ խորհրդանիշների հետ:
ՌԴ դեսպանատունը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: